Ղարաբաղյան բանակցությունների մասին իշխանության պնդումը՝ 2025-ի ամենամեծ սուտ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ո՞րն է տարվա ամենամեծ սուտը։ Այս հարցը ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը հինգերորդ տարին անընդմեջ ուղղեց իր ընթերցողներին։ Քվեարկությունն ավարտված է, և ընթերցողների պատասխանները ձևավորել են վերջնական պատկերը։ Քվեարկության արդյունքներով 2025-ի ամենամեծ սուտ է ճանաչվել իշխանության ներկայացուցիչների հայտարարությունը, թե 1994-ից ի վեր քննարկված բանակցային բոլոր տարբերակները ենթադրել են ԼՂ-ի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Հարցման արդյունքներով հենց այս պնդումն է առաջատար դարձել։ Մենք առանձնացրել էինք չորս պնդում՝ հնարավորություն տալով նշելու նաև սեփական տարբերակները։ Այս տարի հարցմանը մասնակցել է 103 ընթերցող։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն պնդումը, թե «1994-ի զինադադարի հաստատումից ի վեր քննարկված բոլոր տարբերակները այս կամ այն կերպ ենթադրել են […]

Leave a Comment