Անմեղ թվացող մեկ գավաթը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ. ՆԳՆ

Զգոնությունը անվտանգ երթևեկելու հիմնական նախապայմանն է․ այն սկսվում է պատասխանատու վարքագծից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։
«Անմեղ թվացող մեկ գավաթը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ՝ վերածվելով անդառնալի սխալի և վտանգելով մարդկային կյանքեր։
Տոնական օրերին հատկապես աչալուրջ և սթափ լինելը անվտանգություն է թե՛ քո, թե՛ դիմացինի հանդեպ։»-ասված է հայտարարությամբ։

Leave a Comment