🎥 Ալ-Նասրը և Ալ-Իթիֆակը չպարզեցին հաղթողին․ Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ

Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ-Իթիֆակի» հետ։ Դամամում կայացած հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 2:2:

«Ալ-Նասրի» կազմում աչքի ընկան Ժոաու Ֆելիքսն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Ժորժինյո Վեյնալդումը։

Այս արդյունքից հետո «Ալ-Նասրը» 31 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալ-Իթիֆակը» 16 միավորով 8-րդ հորիզոնականում է։

Հաջորդ տուրի հանդիպումները կկայանան հունվարի 2-ին. «Ալ-Նասրը» արտագնա խաղում կմրցի «Ալ-Ահլիի» հետ, իսկ «Ալ-Իթիֆակը» կընդունի «Ալ-Օխդուդին»։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment