Մագնուս Կարլսենը՝ աշխարհի չեմպիոն, Բիբիսարա Ասաուբաևան՝ չեմպիոնուհի. Դոհայում ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը


Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:


 


Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են 64 երկրների 252 շախմատիստներ, այդ թվում՝ 166 գրոսմայստերներ:


 


Աշխարհի չեմպիոն է դարձել Մագնուս Կարլսենը:


 


Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել են մրցանակային տեղեր:


 


Արամ Հակոբյանը 19 հնարավորից վաստակեց 12.5 միավոր և կիսեց 10-19-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:


 


Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 12 միավոր և կիսել 20-39-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը: Հայկը առաջնության շրջանակներում հաղթանակ է տարել աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։


 


Կանանց առաջնությանը մասնակցել են 42 երկրների 140 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:


 


Աշխարհի չեմպիոնուհի է դարձել Բիբիսարա Ասաուբաևան:


 


Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 15 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:


 


Էլինան առաջնության շրջանակներում հաղթանակ է տարել աշխարհի նորընծա չեմպիոնուհի Բիբիսարա Ասաուբաևայի նկատմամբ:

Դիտումների քանակ2

Leave a Comment