Ռեալի պաշտպանը կարող է վերադառնալ Անգլիա․ ինչ է հայտնի — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է հեռանալ իսպանական գրանդից։ Ըստ Give me Sport-ի՝ անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգան ներկայացնող երեք ակումբներ։

Նախորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով «Լիվերպուլից» «Ռեալ» տեղափոխված պաշտպանը դժվարանում է հարմարվել նոր թիմին, ինչին խանգարում են նաև վնասվածքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին ուշի-ուշով հետևում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը»։

Նշվում է, որ բոլոր երեք ակումբներն էլ պատրաստ են վճարել տրանսֆերի համար պահանջվող 40 մլն եվրոն։ Հիշեցնենք, որ «Ռեալը» նրա տեղափոխության համար (որպես բոնուս կամ կոմպենսացիա) ծախսել էր ընդամենը 10,5 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Տրենտը Լա լիգայում մասնակցել է ընդամենը 8, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 3 հանդիպման։ Ծնկատակի ջլի և ազդրի մկանային վնասվածքների պատճառով նա պարբերաբար շարքից դուրս է մնում։ Եթե «Լիվերպուլում» Ալեքսանդր-Առնոլդն աչքի էր ընկնում բարձր արդյունավետությամբ, ապա Իսպանիայում առայժմ իր ակտիվում ունի ընդամենը մեկ գոլային փոխանցում։

Leave a Comment