Ծնողներն այժմ կարող են հեշտությամբ պատասխանել Սուրբ Ծննդյան գիշերվա ամենահայտնի հարցին. «Որտե՞ղ է Ձմեռ պապը»։
AI-ով գործող tracking գործիքների շնորհիվ, ինչպիսիք են, օրինակ՝ NORAD Santa Tracker-ը և Google-ի Santa Tracker-ը, հնարավոր է իրական ժամանակում հետևել Ձմեռ պապի շուրջերկրյա ճամփորդությանը՝ միաժամանակ վայելելով տոնական ինտերակտիվ զվարճանք։
NORAD-ը (North-American Aerospace Defence Command), որը Ձմեռ պապին հետևում է դեռ 1955թ.-ից, այժմ առաջարկում է նրա ճանապարհի 3D պատկերում՝ արբանյակային նկարների միջոցով, ինչպես նաև տեսանյութեր, խաղեր, երաժշտություն և պատմություններ։ Նոր ԱԲ գործիքները թույլ են տալիս սելֆիները վերածել էլֆերի կերպարների, ստեղծել խաղալիքների գաղափարներ ու ներկելու էջեր, ինչպես նաև կազմել անհատական տոնական պատմություններ։
Ընտանիքները կարող են հետևել Ձմեռ պապին կայքի կամ հավելվածի միջոցով, ստանալ թարմացումներ սոցիալական ցանցերում կամ նույնիսկ զանգահարել հատուկ թեժ գիծ՝ նրա գտնվելու վայրը ընկերության կամավորներից իմանալու համար։
Google-ի Santa Tracker-ը ևս ցույց է տալիս Ձմեռ պապի գտնվելու վայրը իրական ժամանակում, նրա հաջորդ կանգառը, ժամանման մանրամասները, անցած ճանապարհը և բաժանված նվերների քանակը։ Դեկտեմբերին կայքը վերածվում է «Ձմեռ պապի գյուղի», որտեղ երեխաները կարող են խաղալ, դիտել անիմացիաներ և նույնիսկ սովորել ծրագրավորման հիմունքները։ Google Assistant-ի միջոցով կարելի է պարզապես հարցնել. «Որտե՞ղ է Ձմեռ պապը», լսել նորություններ Հյուսիսային բևեռից կամ նույնիսկ զանգ պատվիրել հենց Ձմեռ պապի հետ։