TRT Haber. Ստամբուլի մոտ Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկել


Հարեվաններ


Ստամբուլի մոտ գտնվող Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկել։ Փրկարարական նավակներ են ուղարկվել նրանց օգնության համար, հաղորդում է TRT Haber-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ աղետի ազդանշանները ստացվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով նավարկող նավերից։ Դրանք գտնվում են Ֆլորյա շրջանում։


Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ 141 տոննա քաշ ունեցող «Քալբաջար» և 115 տոննա քաշ ունեցող «Ալաթեփե» նավթատարները բախվել են Քյուչյուքմեջեի խարիսխի մոտ։ Փրկարարական ջոկատներ և քարշակ նավ են շտապ ուղարկվել տարածք, հաղորդում է TRT Haber-ը՝ հղում անելով նախարարությանը։

Ստամբուլի իշխանությունները նախկինում փոթորկի մասին նախազգուշացում էին տվել Մարմարա ծովում ուժեղ քամիների պատճառով։



Leave a Comment