Երևանի Էրեբունի վարչական շրջանում կրկին հոսանքազրկումներ են։ ABC Media-ին ահազանգել են Նոր Արեշի բնակիչներն ու տեղեկացրել՝ մի քանի հասցեներում էլեկտրաէներգիան նորից անջատվել է։
Սրան զուգահեռ հայտարարություն է տարածել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու տեղեկացրել, որ այս պահին Երևանի «Էրեբունի» վարչական շրջանի մի քանի հասցեներում իրականացվում են կանխարգելիչ անջատումներ, որպեսզի բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում իրականացվի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով
«ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում օրերս տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է։
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիներին մեր երկրում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, իսկ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։
2022-ին Ամանորին բեռը կազմել է՝ 1.243 ՄՎտ, 2023-ին՝ 1.264 ՄՎտ, 2024-ին՝ 1.286 ՄՎտ։
Իսկ արդեն այս տարի, մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին՝ սպառման պիկ ժամին, ՀՀ-ում էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ»,- մանրամասնել է Պետրոսյանը։