IFFHS-ը ներկայացրել է 2025 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) իր պաշտոնական կայքում հրապարակել է 2025 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը։

IFFHS-ի վարկածով 2025 թ. խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

  • ​Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի»):
  • ​Պաշտպաններ՝ Նունու Մենդեշ (ՊՍԺ), Վիլյամ Պաչո (ՊՍԺ), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ):
  • ​Կիսապաշտպաններ՝ Վիտինյա (ՊՍԺ), Պեդրի («Բարսելոնա»), Լամին Յամալ («Բարսելոնա»):
  • ​Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ):

​Ավելի վաղ IFFHS-ը հրապարակել էր նաև 2025 թվականի լավագույն մարզիչների անունները. ակումբային մակարդակում լավագույնն է ճանաչվել Լուիս Էնրիկեն (ՊՍԺ), իսկ ազգային հավաքականների մարզիչների պայքարում՝ Լուիս դե լա Ֆուենտեն (Իսպանիա):



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment