Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Իպոլիտո Ռինկոնը քննադատել է «սերուցքայինների» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի գործողությունները։ Նրա խոսքով՝ թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պետք է խաղադաշտում հստակ դիրք գտնի անգլիացու համար, որպեսզի նա կարողանա առավելագույն օգուտ բերել թիմին։
«Նա աննպատակ վազվզում է այս ու այն կողմ։ Խաբին պետք է նրան վերադարձնի իր դիրքը», – ասել է Ռինկոնը Marca-ի հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրել է 26 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Անգլիացին մադրիդյան գրանդ է տեղափոխվել 2023 թվականին «Բորուսիա Դորտմունդից»՝ 127 միլիոն եվրոյի դիմաց, իսկ ներկայում նրա տրանսֆերային արժեքը կազմում է 160 միլիոն եվրո։