ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ դեկտեմբերի 19-ից ի վեր ամերիկացի զինծառայողները Սիրիայում ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առնվազն յոթ զինյալի։
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում սկսեցին «Hawkeye Strike» գործողությունը՝ այնտեղ երկու ամերիկացի Ազգային գվարդիայի զինվորների և թարգմանչի զոհվելուց հետո։
«Միացյալ Նահանգները և նրա գործընկերները Սիրիայում լայնածավալ հարվածից հետո սպանել կամ գերի են վերցրել ԴԱԻՇ-ի գրեթե 25 մարտիկի», – ասվում է CENTCOM-ի X էջում տեղադրված հայտարարության մեջ։
Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ը և դաշնակից ուժերը Սիրիայում սպանել են ԴԱԻՇ-ի ավելի քան 20 զինյալի և ձերբակալել ավելի քան 300-ի։