Կիևը հայտարարել է, թե Մոսկվան շոշափելի ապացույց չի ներկայացրել Պուտինի նստավայրի վրա «հարձակման» վերաբերյալ

Կիևը հայտարարել է, թե Մոսկվան դեռևս որևէ շոշափելի ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու իր պնդումը, թե ուկրաինական անօդաչուները հարձակում են իրականացրել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վալդայի նստավայրի վրա։

Ուկրաինայի արտգործնախարարը պնդել է, թե այս կեղծ մեղադրանքներով Մոսկվան փորձում է խափանել խաղաղության շուրջ բանակցությունները։

Կրեմլն իր հերթին այսօր հայտարարել է, թե չի կարող ապացույցներ ներկայացնել, քանի որ «անօդաչու բոլորը սարքերը խոցվել են»։

Մոսկվան շարունակում է պնդել, թե սա ահաբեկչական գործողություն էր, որին ռուսական կողմը կտա արժանի հակահարված։ Ըստ Կրեմլի՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ուզբեկստանը «դատապարտել են Պուտինի նստավայրի վրա կատարված հարձակումը»։

«Ազատություն» ռադիոկայանի հետաքննության համաձայն՝ Պուտինն Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ավելի շատ է սկսել օգտագործել իր այդ կեցավայրը. այն ավելի մասնավոր է և ավելի լավ պաշտպանված հակաօդային պաշտպանության կայանքներով:

Leave a Comment