Անվտանգությունը սկսվում է ինձնից. ՆԳ նախարարության հորդորը

Երթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Մեքենա վարելիս անհարկի աղմուկ ստեղծելը և քաղաքացիների անդորրը խաթարելը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

«Տոնական օրերին պահպանե՛ք հասարակական կարգը, հարգե՛ք մյուսների հանգիստն ու տոնական տրամադրությունը։ Անվտանգությունը պետության պարտավորությունն է, կարգապահությունը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Հետևաբար՝ անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:

Leave a Comment