Էջմիածնում հարսը դանակով հարվածել է ամուսնուն և սկեսուրին, ամուսինն էլ` կնոջը

Բաժանորդագրվել

Իրավապահները ձերբակալել են ամուսիններին։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Էջմիածնում 36-ամյա հարսը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է սկեսուրին և ամուսնուն, ապա ամուսինն է դանակով հարվածներ հասցրել կնոջը: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Քրիստինե Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ իրենց տանը վիճաբանել է ամուսնու` Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ս․-ի և ամուսնու մոր` Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ի հետ։

Վիճաբանության ժամանակ Քրիստինե Բ․-ն խոհանոցային դանակով հարվածել է Լենա Ս․-ի ձախ ձեռքին և Գևորգ Ս․-ի դեմքի ու ձախ ձեռքի հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Գևորգ Ս․-ն իր հերթին նույն վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող բարդ փականով դանակով 2 անգամ հարվածել է Քրիստինե Բ․-ին։

Ամուսինները ձերբակալված են, իսկ սկեսուրը տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոց։

Երևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը

Leave a Comment