Գաել Կլիշին գլխավորել է Մբապեին պատկանող ակումբը

Գաել Կլիշին նշանակվել է Ֆրանսիայի Լիգա 3-ը ներկայացնող «Կանի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

40-ամյա մասնագետը Ֆրանսիայի Մ21 ու երկրի օլիմպիական հավաքականներում եղել է Թիերի Անրիի օգնականը։

Կլիշին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և այլ ակումբների կազմում։ Նա 20 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականում։

«Կանի» բաժնետոմսերի» 80 տոկոսը պատկանում է Coalition Capital ընկերությանը, որը ղեկավարում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ու նրա մայրը` Ֆայզա Լամարին։

Ակումբը Լիգա 3-ի ընթացիկ մրցաշրջանի 15 խաղում 20 միավոր է վաստակել ու գտնվում է 10-րդ տեղում։

Leave a Comment