Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանը պատրաստ է մեծ զոհողությունների Ռեալ տեղափոխության համար

Սաուդական «Ալ-Հիլալի» պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա պորտուգալացին պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի երկու երրորդից՝ հունվարին «սերուցքայինների» շարքերը համալրելու համար: Չնայած մադրիդյան գրանդը համարվում էր ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներից մեկը, բայց, կարծես թե, տեղափոխությունը տեղի չի ունենա՝ չնայած կիսապաշտպանի հստակ ցանկությանը, քանի որ մադրիդյան ակումբն այս ձմռանը որևէ ձեռքբերում չի նախատեսում կատարել։

Նևեշի գործող պայմանագրի ժամկետը «Ալ-Հիլալի» հետ ավարտվում է կես տարուց: «Վուլվերհեմփթոնի» նախկին աստղի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Leave a Comment