Մաուրիցիո Սարին սրտի վիրահատության է ենթարկվել

Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին սրտի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

66-ամյա մասնագետը ենթարկվել է տրանսկաթետերային աբլյացիայի։ Վիրահատությունը հաջող է անցել։ Մի քանի օրից Սարին կկարողանա վերադառնալ աշխատանքի։

«Լացիոն» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 4-ին՝ մրցելով Մաուրիցիո Սարիի նախկին ակումբ «Նապոլիի» դեմ։ Իտալիայի առաջնության 17-րդ տուրից հետո Հռոմի թիմը 24 միավորով 8-րդ տեղում է։

Leave a Comment