Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորել է Հայաստանի գործող և նախկին ղեկավարներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների գործող ղեկավարների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

Բացի գործող ղեկավարներից, շնորհավորական ուղերձներ են հղվել նաև նախկին նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Ուղերձներ են ստացել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներ։

Leave a Comment