Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգում հրապարակված որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։
Որոշման համաձայն կատարվում են հետևյալ փոփոխությունները՝
- 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.(ԱԱԾ-ն իրականացնում է ՀՀ տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող՝ հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը)
- 11-րդ կետը «կառավարման» բառից հետո լրացնել «համակարգի» բառով.(ԱԱԾ-ն իր իրավասության սահմաններում հատուկ նշանակության հողերի պետական կառավարման համակարգի լիազոր մարմին է)
- 14-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.(ԱԱԾ նպատակներն են՝ հետախուզական գործունեությունը)
- 15-րդ կետում՝
-
- ա. 2-րդ ենթակետից «, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման» և «հետախուզական» բառերը հանել,
- բ. 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով՝ «4․1) պետական սահմանի պահպանության նպատակով հետախուզական գործունեության իրականացումը․»,
- գ. 12-րդ ենթակետում «և թմրանյութերի» բառերը փոխարինել «, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերով, իսկ «բռնությամբ փոխելու» բառերը՝ «բռնի տապալելու» բառերով,
- դ․ 14-րդ ենթակետը «պահպանության» բառից հետո լրացնել «նպատակով ձեռնարկվող» բառերով, «մարմիններում,» բառից հետո՝ «այդ թվում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում,» բառերով, իսկ «պահպանման» բառից հետո՝ «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,
- ե․ 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15) արտաքին հակահետախուզական գործունեության շրջանակներում, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հետ, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը․», - զ․ 18-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության նախագահին» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահին» բառերով, «տեսակներով» բառից հետո լրացնել «Կառավարության սահմանած կարգով» բառերով, իսկ «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում գաղտնագրային և ծածկագրային կապի կրիպտոգրաֆիկական ու տեխնիկական անվտանգության կազմակերպումը, այդ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը» բառերը հանել,
- է․ 20-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով, «ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապի (բացառությամբ դիվանագիտական փոստի)» բառերը փոխարինել «ծառայության մարմինների թղթակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումների (բացառությամբ դիվանագիտական փոստի) օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,
- ը․ 21-րդ ենթակետը «դիվանագիտական» բառից հետո լրացնել «ծառայության» բառով.
5) 16-րդ կետում՝
- ա. 1-ին ենթակետը «կողմից» բառից հետո լրացնել «իրենց իրավասությունների սահմաններում» բառերով,
- բ․ 14․6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.7-րդ ենթակետով՝
«14․7) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով իր գործունեության համար անհրաժեշտ,
օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիություն ստանալը, այդ թվում՝ առցանց ձևաչափով․», - գ․ 15-րդ ենթակետում «ներկայացուցչություններում» բառը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմիններում» բառերով, «միջոցառումների» բառը՝ «միջոցառումների՝ օրենքով սահմանված կարգով» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը հանել,
- դ․ 19-րդ ենթակետից «, հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, դրանց նախնական իրավական գնահատական տալը և համապատասխան ընթացքի ապահովումը» բառերը հանել,
- ե․ 20-րդ ենթակետում «պետական» բառը փոխարինել «պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով,
- զ․ 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22․1-ին ենթակետով՝ «22․1) ազգային անվտանգության ծառայության տնօրենի սահմանած կարգով հատուկ տեխնիկական միջոցների կիրառումը․»,
- է․ 26-րդ ենթակետից «՝ օրենքով սահմանված կարգով» բառերը հանել.
6) 21-րդ կետում՝
- ա․ 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19) օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների սպայական անձնակազմին գործուղում է պետական մարմիններ և կազմակերպություններ` նրանց թողնելով զինվորական ծառայության մեջ․», - բ․ 24-րդ ենթակետում «ծառայության ղեկավար աշխատողներին զինվորական բարձրագույն» բառերը փոխարինել «ծառայությունում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց բարձրագույն զինվորական» բառերով,
- գ․ 27-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «27) օրենսդրությամբ սահմանված կարգով պարգևատրում է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց․»,
- դ․ 32-րդ ենթակետը «պարտականությունները» բառից հետո լրացնել «(աշխատատեղի նկարագրերը)» բառերով,
- ե․ 33-րդ ենթակետը «պայքարի» բառից հետո լրացնել «և գործընկեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության» բառերով.
7) 25-27-րդ կետերում «պաշտոնի անձնագրով» բառերը փոխարինել «աշխատատեղի նկարագրով» բառերով։
2. Հույժ գաղտնի:
3. Հույժ գաղտնի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: