Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած հնարավոր ագրեսիայի

Թեհրանը կձեռնարկի պատասխան միջոցներ իր դեմ ագրեսիայի դեպքում, վստահեցրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումից հետո։

«Իրանի հրթիռային հնարավորություններն ու պաշտպանությունը անվերահսկելի են և չեն պահանջում կամ կախված չեն թույլտվությունից։ Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ, կոշտ պատասխանի, որը կգերազանցի դրա պլանավորողների բոլոր սպասումները», – ասել է Շամխանին The Jerusalem Post-ին տարածված հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական դոկտրինի համաձայն՝ «հակազդեցության միջոցները մշակվում են սպառնալիքների իրականացումից առաջ»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Իրանին լուրջ հետևանքներ է խոստացել , եթե Թեհրանը փորձի վերսկսել իր միջուկային ծրագիրը։

Leave a Comment