2026-ին էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի. ՀԾԿՀ

Դեկտեմբերի 30-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։ 2026-ին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ, հայտնում են ՀԾԿՀ-ից: «Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment