Թուրքիայում ԻՊ*–ին անդամակցելու մեջ կասկածվող մոտ 360 անձ է ձերբակալվել

https://arm.sputniknews.ru/20251230/turqiajum-ipin-andamakcelu-mej-kaskatsvvogh-mvot-360-andz-e-dzerbakalvel-97364715.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77708711_89:0:1512:1067_1920x0_80_0_0_438f6d1bcbb88f81675c7534cf2e9b5f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, «իսլամական պետություն», ձերբակալություն, ահաբեկչություն

թուրքիա, «իսլամական պետություն», ձերբակալություն, ահաբեկչություն

Բաժանորդագրվել

Ամանորին ընդառաջ Թուրքիայում կուժեղացվեն ստուգումները առևտրի կենտրոններում, օդանավակայաններում և մարդկային կուտակումների այլ վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Այսօր` դեկտեմբերի 30–ին, Թուրքիայի 21 նահանգներում ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ*) խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 357 անձի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հակաահաբեկչական գործողության շրջանակներում այսօր ձերբակալվել է 110 կասկածյալ, այդ թվում` Ամանորին ահաբեկչություններ նախապատրաստողներ: Անցյալ շաբաթ դատախազությունը հայտարարել էր ԻՊ*-ի կոչով Սուրբ ծննդյան և Ամանորի տոներին Թուրքիայում ահաբեկչություններ ծրագրելու մեջ կասկածվող 137 անձի կալանավորման օրդեր տրամադրելու մասին. 115-ն արդեն ձերբակալվել են:

«21 նահանգում իրականացված գործողության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ին անդամակցելու մեջ կասկածվող 357 անձի», – X միկրոբլոգում գրել է նախարարը։

Գործողությունն իրականացվել է նաև Յալովայում (որտեղ դեկտեմբերի 29–ին վերացվել էր գրոհայինների բջիջը), ինչպես նաև Ստամբուլում, Անկարայում և Անթալիայում:

Դեկտեմբերի 29–ին Թուրքիայի Յալովա նահանգում ոստիկանները ոչնչացրել են ԻՊ-ի 6 գրոհայինի: Բախումների հետևանքով զոհվել է 3 իրավապահ, ևս 8 վիրավորվել են: Հակաահաբեկչական գործողությունը տևել է գրեթե 8 ժամ, ձերբակալվել է հինգ կասկածյալ:

Թուրքիայում յոթ ոստիկան է վիրավորվել ԻՊ*-ի դեմ գործողության ընթացքում

Ամանորին ահաբեկչությունների վտանգի ֆոնին Ստամբուլի իշխանություններն այսօր հայտարարել են, որ արգելել են բեռնատարների մուտքը քաղաքի 8 շրջան, այդ թվում՝ կենտրոնական: Կուժեղացվեն ստուգումները առևտրի կենտրոններում, օդանավակայաններում և մարդկային կուտակումների այլ վայրերում:

*ԻՊ-ն (Իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է մի շարք երկրներում։

Leave a Comment