2011 թվականից գողություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 52-ամյա քաղաքացին հայտնաբերվել է

Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնակած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերել և ձերբակալել են 2011 թվականից գողություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 52-ամյա մի քաղաքացու։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment