Վաղարշապատի ընտրությունների գործով ևս 8 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է 8 հոգու, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալին:

Կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց ձերբակալել են Վաղարշապատում նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու և ընտրողների կողմից ընտրակաշառք ստանալու կասկածանքներով:

Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նախօրեին կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։

Leave a Comment