Ջրային պարեկները հայտնաբերել են 196 կգ քաշով «Սիգ» տեսակի 422 ձուկ և 16 փաթեթով այլ ձկներ

Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 26-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհահատվածի 34-րդ կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 196 կգ քաշով «Սիգ» տեսակի 422 ձուկ և 16 փաթեթով այլ ձկներ։ 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Leave a Comment