Կառավարության նոր որոշմամբ, եթե Թուրքիայի քաղաքացին ունի դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագիր, ապա փոխադարձության պայմանով նա կարող է E-VISA-ով մինչև 21 օրով այցելել Հայաստան՝ առանց որևէ պետական տուրք վճարելու։
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
Փոխադարձության հիման վրա սահմանել՝ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիներին «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի 2-րդ պարբերությամբ և 15-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված՝ մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափը զրո է:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: