ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն ուժեղացնում և լրացնում են միմյանց․ Լեբեդև

Բաժանորդագրվել

ԱՊՀ–ն ուշադիր ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի հաջող փորձը մասնավորապես թվայնացման ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն մրցակիցներ չեն. ինտեգրացիոն այս միավորումները լրացնում և ուժեղացնում են միմյանց։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ն լայն հարթակ է երկխոսության և բազմակողմ համագործակցության համար՝ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ․ քաղաքականությունից և անվտանգությունից մինչև տնտեսություն, մշակույթ և հումանիտար կապեր։

«35 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք ամուր իրավական հենք և անհրաժեշտ մեխանիզմներ նման փոխգործակցության համար և իրավամբ համարվում ենք «ինտեգրման լաբորատորիա», որի հիման վրա հետագայում առաջացան ավելի խորը ինտեգրման տեսակի միավորումները», – նշել է գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն հենց այդպիսի խորը ինտեգրման արդյունք է, բայց կենտրոնացած հենց տնտեսության վրա։

«Տնտեսական ոլորտում դրա ավելի բարձր տեմպը օրինաչափ է. այն ի սկզբանե ստեղծվել է որպես ինտեգրացիոն նախագիծ, որը նախատեսում է անդրազգային իրավասություններ և ուղղված է միասնական շուկայի ստեղծմանը», – բացատրել է Լեբեդևը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ում ուշադիր ուսումնասիրում են ԵԱՏՄ-ի հաջող փորձը, այդ թվում՝ անարգել առևտրային միջավայրի ստեղծման և թվայնացման գործում։

Նա ընդգծել է, որ սա փոխադարձ և համակարգային գործընթաց է, որը հիմնված է կոնկրետ ծրագրի վրա։

Leave a Comment