Խաչիկ Գալստյանի դեմ գործողությունները բռնապետության կառուցման դրսևորում են․ Աբրահամյան

Իշխանության քաղաքական հետապնդումները «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ են, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը Խաչիկ Գալստյանին դեռ ուսանողական տարիներից գիտի. «Քաղաքագիտության բաժնի ամենապարկեշտ, ազնիվ և բանիմաց դասախոսներից է»:

«Քաղաքական դաշտի այն գործիչներից է, ում խոսքն ու գործունեությունը կառուցված են մասնագիտական հիմքի և ողջամիտ դատողությունների վրա:

Իմ սատարումն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության խայտառակ գործողությունների թիրախում են»,- գրել է Աբրահամյանը։

Leave a Comment