ԲԴԽ-ն մասնակի բավարարել է ԱԱԾ նախկին աշխատակցի և նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն  դատական խորհրդի վճիռը՝ ԱԱԾ նախկին աշխատակից Սերոբ Ռազմիկի Հարությունյանի և նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհուրդը  դռնփակ դատական նիստում քննելով  հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սերոբ Ռազմիկի Հարությունյանի, Հարություն Սերոբի Հարությունյանի եւ Անուշ Արարատի Անտոնյանի՝ ապօրինի, ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին, պարզել է՝

Գործի դատավարական նախապատմությունը 

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սերոբ Ռազմիկի Հարությունյանի, Հարություն Սերոբի Հարությունյանի եւ Անուշ Արարատի Անտոնյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին

Քաղաքացիական գործը հանձնվել է դատավոր Ն.Ավետիսյանի աշխատակազմին

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 136րդ հոդվածի 1ին մասի ուժով հայցի ապահովման (նախնական) միջոցները հայցի բավարարված մասով պետք է պահպանվեն մինչեւ վճռի կատարումը, իսկ մերժված մասով՝ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գրքի բռնագանձման պահանջի մասին» ՀՀ օրենքի 24րդ եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 17, 182, 188-189րդ, 191-192րդ, 198րդ, 362րդ հոդվածներով՝ Դատարանը  վճռել է

ՀՀ գլխավոր դատախազության հայցը բավարարել մասնակի. 

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • Երեւան քաղաք, Հյուսիսային պողոտա, 10րդ շենք, 29րդ բնակարան հասցեի անշարժ գույքն ամբողջությամբ՝ ճանաչելով գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը
  • Երեւան քաղաք, Հյուսիսային պողոտա, 10րդ շենք, 2-46րդ ավտոկայանատեղի հասցեի անշարժ գույքի 78/100րդ մասը՝ ճանաչելով տվյալ մասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից եւ Անուշ Արարատի Անտոնյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երեւան քաղաք, Հյուսիսային պողոտա, 10րդ շենք, 2-32րդ ավտոկայանատեղի հասցեի անշարժ գույքի 824/1000րդ մասը՝ ճանաչելով տվյալ մասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

Հարություն Սերոբի Հարությունյանից որպես Սերոբ Ռազմիկի Հարությանյանին փաստացի պատկանող եւ ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 6/1րդ հասցեում գտնվող անշարժ գույքի Հարություն Սերոբի Հարությունյանին պատկանող 2 մասի 4/5րդ մասն (ամբողջ գույքի 2/5րդ մաս) ամբողջությամբ՝ ճանաչելով տվյալ մասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության  սեփականության իրավունքը

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 226.800 ՀՀ դրամ՝ որպես Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 6/1րդ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության դիմաց մեկ ամսվա 2021 թվականի հունվարի ստացված վարձավճարի՝ Հարություն Հարությունյանի անվամբ հաշվառված գույքի ապօրինի մասի չափով գումար
  • 2.691.093 ՀՀ դրամ, որպես Սերոբ Հարությունյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել
  • 204.534.190 ՀՀ դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։ 

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից դրամական միջոցների բռնագանձման պահանջը բավարարել ինչպես Սերոբ Հարությունյանի անունով հաշվառված օրինական գույքերի, այնպես էլ Հարություն Սերոբի Հարությունյանի անունով գրանցված, սակայն Օրենքի իմաստով Սերոբ 

Ռազմիկի Հարությունյանին պատկանող հետեւյալ գույքի հաշվին՝ նույնականացման համարի «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենա

ՀՀ գլխավոր դատախազության հայցը մնացած մասով մերժել։ 

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես պետական տուրքի գումար ոչ դրամական երկու պահանջների համար՝ 40.000 ՀՀ դրամ եւ 6.223.562 ՀՀ դրամ, որպես դրամական պահանջների մասով պետական տուրքի գումար

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից եւ Անուշ Արարատի Անտոնյանից համապարտությամբ բռնագանձել 20.000 ՀՀ դրամ մեկ ոչ դրամական պահանջի մասով։ 

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից եւ Հարություն Սերոբի Հարությունյանից համապարտությամբ բռնագանձել 20.000 ՀՀ դրամ մեկ ոչ դրամական պահանջի մասով։ 

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես պետական տուրքի գումար բռնագանձել 15.000 ՀՀ դրամ, որպես հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար նախատեսված պետական տուրքի գումար

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի 24ի որոշմամբ՝ բացառությամբ 4րդ կետով, կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանել մինչեւ վճռի կատարումը։ 

Թիվ ԵԴ/21601/02/21 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի 24ի որոշման 4րդ կետով կիրառված հայցի ապահովման միջոցը, որով 376.083,833.00 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույքի վրա, 207.452.083 ՀՀ դրամի մասով պահպանել մինչեւ վճռի կատարումը, իսկ մնացած մասով՝ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին

Leave a Comment