Առանց տեղումների եղանակ, որոշ տեղերում քամու ուժգնացում

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն հանրապետությունում այսօր՝ դեկտեմբերի 30-ին  եւ վաղը գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը 1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն, գիշերը՝ 10-12 աստիճան ցուրտ։

Մայրաքաղաքում ամենատաք դեկտեմբերի 30-ն արձանագրվել է 1999 թվականին՝ 16.0°C, ամենացուրտը՝ 1953 թվականին՝ — 27.1°C

Leave a Comment