Ուկրաինայում կռվող Ադրբեջանի քաղաքացիներին Բաքուն սպառնում է ցմահ ազատազրկմամբ

Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող Ադրբեջանի քաղաքացիները հայրենիքում կարող են որպես վարկան դատապարտվել ցմահ ազատազրկման, զգուշացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ հաստատելով, որ մարտական գործողությունների մասնակցում են ադրբեջանցիները։

Նախօրեին հրապարակված հաղորդագրության մեջ գլխավոր դատախազությունը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ցանկացած կողմում մասնակցությունը Ադրբեջանում համարվում է հանցագործություն։

Գերատեսչությունում նշել են, որ ի հայտ են եկել ու գալիս «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողություններին, ինչպես նաև այլ զինված հակամարտություններին» Ադրբեջանի մի շարք քաղաքացիների մասնակցության փաստեր։

«Ցավով ենք արձանագրում, որ այդ մարտական գործողությունների հետևանքով զոհվածների, ծանր վիրավորների և գերեվարվածների թվում կան նաև մեր քաղաքացիները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունը հիշեցրել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի վարձկանության մասին հոդվածը նախատեսում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Նշվում է, որ մի շարք քաղաքացիների նկատմամբ այդ հոդվածով արդեն հարուցվել են քրեական գործեր, ընթանում են քննություններ։

Leave a Comment