
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այդ մասին հայտարարել է երկուշաբթի օրը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ, որը տեղի է ունենում Վեսթ Փալմ Բիչում՝ ԱՄՆ նախագահի Մար-ա-Լագո կալվածքում (Ֆլորիդայի նահանգ)։
«Այսօր առավոտյան շատ լավ զրույց ունեցա։ Մենք խոսեցինք մեր ժամանակով ժամը 8-ին, և դա շատ արդյունավետ զրույց էր», — ասել է Թրամփը։
Նրան շատ զայրացրել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման մասին լուրը։
«Այո, ինձ դա դուր չի գալիս։ Դա լավ չէ», — ասել է ամերիկացի առաջնորդը։ Թրամփը նաև նշել է, որ նման հարձակումները չեն կարող նպաստել հակամարտության կարգավորման բանակցություններին։ «Մենք խոսում ենք նուրբ ժամանակաշրջանի մասին։ Հիմա այս տեսակի գործողությունների ժամանակը չէ», — նշել է Թրամփը։ Նա ասել է, որ հարձակման մասին տեղեկությունը ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից երկուշաբթի օրը ավելի վաղ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ «Ես դրա մասին իմացա նախագահ Պուտինից։ Եվ ես շատ զայրացած էի», — ընդգծել է Թրամփը։