Դեկտեմբեր 29,2025 22:00
«Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Կիևի կառավարական թաղամասին»,- քիչ առաջ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները։
Զելենսկին հերքել է ռուսական կողմի պնդումները, որոնց համաձայն անցած գիշեր ուկրաիանական անօդաչուները իբր փորձել են հարվածել Ռուսաստանի նախագահի՝ Նովգորոդի մարզի Վալդայի շրջանում գտնվող նստավայրին։ «Նման հայտարարություններով Մոսկվան ցանկանում է զրոյացնել այն առաջընթացը, որ ձեռք է բերվել նախօրեին Մայամիում կայացած բանակցությունների ժամանակ»,- պնդել է Զելենսկին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: