Լեգենդար Ալեքսանդր Օվեչկինն ընդհատել է գոլային երաշտը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է «Նյու Ջերսի Դևիլսին»։

Հյուրերի երրորդ գոլը խփել է ռուս լեգենդար հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը։

40-ամյա հարձակվող ընդհատել է 9 անընդմեջ խաղից բաղկացած գոլային երաշտը։ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն (912 տափօղակ) նախորդ անգամ դիպուկ նետումով աչքի ընկել էր դեկտեմբերի 4-ին։

Leave a Comment