Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է Մբապեի ակումբը — Armsport.am

Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆրանսիացի պաշտպան Գաել Կլիշին նշանակվել է Ֆրանսիայի Լիգա 3-ում հանդես եկող «Կանի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կանի» բաժնետոմսերի մոտ 80 տոկոսը պատկանում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ընկերությանը, որը ղեկավարում են նա և իր մայրը։

Կլիշին «Կանը» գլխավորելուց առաջ մեկուկես տարի մնացել էր առանց մարզչական աշխատանքի։ 2024 թվականի Օլիմպիական խաղերից հետո նա լքել է Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, որտեղ ընդգրկված էր Թիերի Անրիի աշխատակազմում։

Leave a Comment