3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները ամանորը տանը չեն դիմավորի. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 29,2025 21:15

3-ամյա Տիգրան Օվանեսովի քույրն ու եղբայրները Ամանորը ՀՕՖ-ում են անցկացնելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում  այս մասին հայտնեց տնօրեն Միրա Անտոնյանը։

Նրա փոխանցմամբ՝  երեխաները գտնվում են կայուն վիճակում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին, որին փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։

Հետագայում պարզվեց, որ փոքրիկը ընտանեկան բռնության զոհ է դարձել. Խեղդամահ է արվել հոր կողմից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment