Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) իր պաշտոնական կայքում հրապարակել է 2025թ. խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ` Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի»)։
Պաշտպաններ` Աշրաֆ Հաքիմի, Նունու Մենդեշ, Ուիլյամ Պաչո (բոլորը` ՊՍԺ)։
Կիսապաշտպաններ` Վիտինյա (ՊՍԺ), Պեդրի, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»)։
Հարձակվողներ` Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Էռլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ)։