Calciomercato․ Սերխիո Ռամոսը համաձայնության է եկել նոր ակումբի հետ — Armsport.am

Իսպանացի փորձառու պաշտպան Սերխիո Ռամոսը շատ մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն։

Calciomercato-ի տվյալներով՝ իսպանացու և «ռոսոներիների» միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։ Ռամոսը միլանյան ակումբին կմիանա որպես ազատ գործակալ․ մնում է վերջնականապես համաձայնեցնել նրա աշխատավարձի և պայմանագրի ժամկետի մանրամասները։

«Միլանում» Ռամոսը կվերամիավորվի իր նախկին թիմակից Լուկա Մոդրիչի հետ։ 39-ամյա պաշտպանի կարիերայի վերջին ակումբը մեքսիկական «Մոնտերեյն» էր, որտեղ նա հանդես էր գալիս այս տարվա փետրվարից։

Leave a Comment