Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 21:00-ից մինչև միջոցառման ավարտը, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։
Մասնավորապես փակ կլինեն՝
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
Տիգրան Մեծ փողոցը՝ Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
Ամիրյան փողոցը՝ Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ։
Փակ կլինի նաև Արամի փողոցը՝ Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: