Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն կարող էր տեղափոխվել «Նապոլի», տեղեկացնում է Marca-ն։
18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում` Իտալիայի չեմպիոնը։
Իտալական ակումբը ցանկացել է վարձակալել արգենտինացուն, բայց «Ռեալը» մերժել է առաջարկը։
«Ռեալի» ղեկավարներն ու մարզչական շտաբը մեծ հույսեր են կապում արգենտինացի ֆուտբոլիստի հետ։
Մաստանտուոնոն նախորդ ամռանն է տեղափոխվել «Ռեալ», 14 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։