Մագնուս Կառլսենը` արագ շախմատի աշխարհի 6-ակի չեմպիոն

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը դարձել է արագ շախմատի աշխարհի 6-ակի չեմպիոն։

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած մրցաշարում նորվեգացին 13 մրցափուլում գրանցել է 9 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն և 10,5 միավորով արժանացել ոսկե մեդալի։

Երկրորդ տեղը 9,5 միավորով զբաղեցրել է Վլադիսլավ Արտեմիևը (Ռուսաստան)։ Նույնքան միավորով երրորդ տեղը զբաղեցրել է հնդիկ Արջուն Էրիգայսին։

Կառլսենն արագ շախմատի աշխարհի չեմպիոն դարձել է նաև 2014, 2015, 2019, 2022 և 2023 թվականներին։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Շանթ Սարգսյանը։ 8 միավորով նա զբաղեցրել է 36-րդ տեղը։

Leave a Comment