Թուրքիայում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ գործողության ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է յոթ ոստիկան։
Այս մասին հաղորդում է թուրքական HaberGlobal հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Յալովա նահանգում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները Էլմալիկ գյուղում հայտնաբերել են տունը, որտեղ թաքնվել էին ահաբեկիչները։
Ահաբեկիչները կրակ են բացել՝ վիրավորելով յոթ ոստիկանի. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Գործողությանը օգնել են Բուրսայից եկած հատուկ նշանակության ուժերը։