Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ. Զելենսկի


Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Անկեղծ ասած, ես նշաններ չեմ տեսնում, որ նա խաղաղություն է ուզում։ Նա խաղաղության մասին չի խոսում։ Նա պնդում է, որ կարող է ավելի հեռու գնալ։ Սրանք խաղաղության նշաններ չեն»,-ասել է նա։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան հետաքրքրված է, որ Ռուսաստանը փոխհատուցի վնասը․ «Մեզ համար հիմնարար կարևոր է միջոցներ ստանալ մեր պետությունը վերականգնելու համար», – հավելել է Ուկրաինայի նախագահը։



Leave a Comment