Այս պահին նա գերազանցում է անգամ Յամալին․ Թրոյ Դինի — Armsport.am

«Ուոթֆորդի» նախկին հարձակվող Թրոյ Դինին հիացմունք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռայան Շերկիի ցուցադրած խաղով։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 13 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

«Իմ կարծիքով՝ նա ներկա պահին աշխարհի ամենադիտարժան ֆուտբոլիստն է։ Նա փորձում է տարբեր հնարքներ կիրառել և գնդակով շատ վստահ տեսք ունի։

Նույնիսկ երբ նա սխալվում է, չի ընկճվում և նորից է փորձում։ «Նոթինգհեմի» դեմ խաղում նա իր ակտիվում գոլ և գոլային փոխանցում գրանցեց։

Շերկին ներկա պահին ամենադիտարժան խաղացողն է։ Անգամ կասեմ, որ նա գերազանցում է Լամին Յամալին և մյուս բոլորին»,- ասել է Դինին։

Leave a Comment