Երևանի քաղաքապետն այսօր արձագանքել է «Ռադիոլուրի» հարցին, թե ինչ փոխվեց մեկ տարում․ անցյալ տարի նույն այս շրջանում փոխանցել էինք մասնագետների մտահոգություններ, որ եթե Երեւանում կառուցվող նորակառույցները բոլորը սկսեն շահագործվել, կոյուղատարները կարող են պարզապես չդիմանալ։
Քաղաքապետն ասել էր, որ ուսումնասիրություններ կարվեն։ Ինչ արդյունք կա՝ հետաքրքվել ենք։ Երեւանում ջրահեռացման համակարգի վատթար վիճակն ապացուցվում է ամեն անձրեւի հետ։ Հաշվարկ կա՞, թե ինչ ու որքան ժամանակ կպահանջվի համակարգը գոնե կոլապսից հանելու համար։ Արդյոք «Վեոլիայի» հետ պայմանագրի վերանայում չի՞ սպասվում գոնե այս առումով։
Մանրամասները՝ տեսանյութում