2025 թվականին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան կապացությամբ։

Տոներին ընդառաջ շնորհակալ լիելու առիթներ շատ կան,- ասվում է ուղերձում։

 2025թ-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։ Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:  Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։

Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ: Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը։

ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակցերի անունից շնորհակալություն եմ հայտնում բարեկամության և գործընկերության համար։ Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք: Թող գալիք տարին լինի խաղաղության և ուրախության  տարի։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։

Leave a Comment