Ընտրատարածքային ընտրական հանձժողովների թափուր պաշտոնները համալրվել են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 29-ի արտահերթ նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու եւ ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ համալրելով մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները։ 

Սյունիքի մարզի Գորիս համայնքի թիվ 34 ԸԸՀի անդամի թափուր պաշտոնը համալրել է Դավիթ Անդրանիկի Գասպարյանը։

Շիրակի մարզի Արթիկ համայնքն ընգրկող թիվ 33 ԸԸՀի անդամի թափուր երկու պաշտոնները համալրել են Վաղինակ Արամի Հովհաննիսյանը և Սարգիս Արհեստակի Խաչատրյանը։

Շիրակի մարզի Գյումրի համայնքն ընդգրկրող թիվ 32 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Անահիտ Սեյրանի Արտոյանը։

Շիրակի մարզի Գյումրի համայնքն ընդգրկրող թիվ 30 ԸԸՀ-ի անդամի թափուր երկու պաշտոնը համալրել են Սարգիս Սամվելի Մեքինյանը և Նարինե Սարգսի Ղազարյանը։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն ընդգրկող թիվ 27 ԸԸՀի անդամի թափուր երկու պաշտոնները համալրել են Վարդուհի Անդրանիկի Արսենյանը և Գոռ Համլետի Գևորգյանը։

 Երևանի թիվ 4 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է  Արամ Աշոտ Խաչատրյանը։

Երևանի թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Լիլիթ Մարտինի Մանուկյանը։

Քվեարկություններն իրականացվել են  նախապատվության քվեակարգով։

Սյունիքի մարզի Կապան համայնքն ընդգրկող թիվ 35 ԸԸՀի անդամի թափուր պաշտոնն ապրիորի համալրել է Էդգար Յուրիկի Հարությունյանը, իրենից բացի այս աշտոնի համար դիմող չի եղել։

Leave a Comment