Հարցման մասնակիցներին ևս, ՔՊ-ի նման, գերիները չեն հետաքրքրում

29 Դեկտեմբերի, 2025

«Որո՞նք են Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»․ հարցման ժամանակ քաղաքացիներին տրված այս հարցին պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Անվտանգության հետ կապված խնդիրներ — 1%
  • Ցածր թոշակներ/Ցածր աշխատավարձեր — 23.4%
  • Տնտեսական վիճակ — 13.8%
  • Գործազրկություն — 13.3%
  • Գնաճ, ինֆլյացիա — 12.0%
  • Կրթական համակարգի վատ վիճակ — 11.3%
  • Սահմանների հստակեցման խնդիրներ — 9.8%
  • Առողջապահական համակարգի վատ վիճակ — 8.6%
  • Սոցիալական վիճակ, աղքատություն — 5.3%
  • Օդի աղտոտվածություն/ Բնապահպանություն — 5.1%
  • Պետություն եկեղեցի հակամարտություն — 4.7%
  • Գերիների վերադարձ — 3.0%
  • Հասարակության համերաշխության բացակայություն — 2.7%
  • Հասարակական տրանսպորտի խնդիրներ — 2.7%
  • Բարձր կոմունալ վճարներ — 2.7%
  • Արտաքին քաղաքականության խնդիրներ — 2.7%
  • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր — 2.5%
  • Կոռուպցիա — 2.0%
  • Բարձր հարկեր — 2.0%
  • Այլ — 13.0%
  • Դժվարանում եմ պատասխանել — 2%

Հետազոտությունն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, դեկտեմբերի 24-27-ը։ 1000 հոգու շրջանակում, ՀՀ բոլոր համայնքներում, հեռախոսային եղանակով։ Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում հրապարակեց ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Leave a Comment