Դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանում տեղի է ունեցել 274 ավտովթար

Հայաստանում մեկ օրում գրանցվել է 274 ավտովթար

Դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանում տեղի է ունեցել 274 ավտովթար


ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար։


Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 


«Նշված պատահարների մասնակից 520 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 10-ի անվադողերն են եղել ոչ ձմեռային», – նշել է Սարգսյանը։ 


Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 28-ից 29-ը, պարեկները հանրապետությունում ստուգել են 1655 տրանսպորտային միջոցների անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 


Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Դեկտեմբերի 28-ից 29-ը, հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար։ Նշված պատահարների մասնակից 520 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 10-ի անվադողերն են եղել ոչ ձմեռային։ 


«ՆԳ նախարարությունը կրկին հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է», – նշել է Սարգսյանը։


 


Leave a Comment