Մետրոյի կայարանի ծրագիրը չի խափանվել, նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած պատրաստ է. Ավինյան

Հաջորդ տարի մենք ունենալու ենք հատուկ  կառավարության որոշում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման հետ կապված, ասուլիսի ընթացքում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Կայարանի ծրագիրը չի խափանվել, նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած պատրաստ է: Այդ փորձաքննություններից մեկը մեկ տարուց ավելի է տևել»,- նշել է նա:

 

«Մեր օրենսդրությունը այս որակի ու բարդության նախագծի հետ նախկինում առնչություն չի հարաբերվել։ Ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված։ Ավելի լավ է՝ մի փոքր ավելի ժամանակ ծախսենք նախագծային փուլերի վրա, գրագետ տեխհսկողություն ունենալու վրա, որ հետագայում շինարարության ընթացքում կառավարումը արդյունավետ իրականացնենք»,-նշել է նա։

 

 

Leave a Comment